Ե՞րբ էին վերջին անգամ Ռոնալդուն ու Մեսսին միաժամանակ դուրս մնացել ՉԼ 1/8 եզրափակչից
Կայանում են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 2020/21 խաղարկության պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով պայքարը լքեցին «Յուվենտուսը» և «Բարսելոնան»։ Թիմերը երկու խաղերի արդյունքում համապատասխանաբար դուրս մնացին «Պորտուից» (4։4․ պորտուգալական ակումբը պայքարը շարունակում է մրցակցի հարկի տակ մեկ գնդակ ավելի շատ խփելու շնորհիվ) և ՊՍԺ-ից (5։2)։
Այսպիսով, մրցաշարի պատմության լավագույն երկու ռմբարկուները՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին պայքարը լքեցին մրցաշարի 1/8 եզրափակչից։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, երկու ֆուտբոլիստները վերջին անգամ ՉԼ-ի 1/8 եզրափակչից միաժամանակ դուրս մնացել էին 16 տարի առաջ։
Այդ ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որը 2004/05 մրցաշրջանի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում երկու խաղերի արդյունքում ճանապարհը զիջեց «Միլանին» (0։2), իսկ «Բարսելոնան»՝ «Չելսիին» (4։5)։
Հիշեցնենք, որ Կիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի շրջանակում դարձել է 134 գոլի հեղինակ, իսկ Լեո Մեսսին՝ 120։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Պորտու, ՊՍԺ