Մեսսին կրկնել է Ռաուլի պատմական ռեկորդը

Մեսսին կրկնել է Ռաուլի պատմական ռեկորդը

17/02/2021 - 10:51

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1։4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց ՊՍԺ-ից։

Կատալոնական ակումբից հանդիպման 27-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին՝ բացելով խաղի հաշիվը։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, արգենտինացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դառնում 17-րդ տարին անընդմեջ (2005-2021թթ․)։

Այդկերպ Լեո Մեսսին կրկնել է «Ռեալի» լեգենդար նախկին ավագ Ռաուլի ցուցանիշը, ով 1995-2011թթ․ անընդմեջ դառնում էր գոլի հեղինակ ՉԼ շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023