Չելսին սահմանել է Լուկակուի վարձակալության հրաժարագինը
«Չելսին» սահմանել է ֆինանսական այն պայմանները, որոնց իրականացման դեպքում պատրաստ կլինի Ռոմելու Լուկակուին վարձակալությամբ տրամադրել այլ ակումբի։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ի լրագրող Մեթ Լոուն, «ազնվականները» բելգիացի ֆուտբոլիստի վարձակալության դիմաց ցանկանում է վաստակել 8-10 մլն ֆունտ։
Բացի դրանից, «թոշակառուները» ցանկանում են, որպեսզի վարձակալող ակումբն ամբողջությամբ վճարի 30-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը, որն, ըստ տարբեր աղբյուրների, 10 մլն ֆունտ է։
Սակայն, հանուն տեղափոխության, Լուկակուն պատրաստ է այն նվազեցնել մինչև 7 մլն ֆունտ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկակուի հաջորդ ամենահավանական ակումբը «Ռոման» է, որը ցանկանում է վարձակալել բելգիացի ֆուտբոլիստին։
Այդ տեղեկությունը հաստատել է նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ում տեղեկություններով «գայլերն» այսօր` օգոստոսի 26-ին, Լուկակուի վարձակալության հարցում պաշտոնական առաջարկ են կատարելու «Չելսիին»։
Սպասվում է, որ կողմերի միջև բանակցությունները տեղի կունենան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։
Հիշեցնենք, որ Լուկակուն 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ինտերի» կազմում, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 37 անգամ` դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Չելսի, Ռոմա, Ռոմելու-Լուկակու, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո