Չելսին պատրաստ է կլորիկ գումար վճարել Վեսթ Հեմի պաշտպանի համար

Չելսին պատրաստ է կլորիկ գումար վճարել Վեսթ Հեմի պաշտպանի համար

09/01/2020 - 12:23

Ինչպես տեղեկացնում է Express-ը, Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային հիմնական նպատակներից մեկն է դարձել «Վեսթ Հեմի» կենտրոնական պաշտպան Իսա Դիոպի ձեռքբերումը։

Հաղորդվում է, որ «ազնվականները» պատրաստ են խաղացողի համար վճարել 40 մլն եվրո։ Սակայն, ըստ աղբյուրի, «մրճահարները» 23-ամյա պատշապանի դիմաց ցանկանում են ստանալ 50 մլն եվրո։ Նշվում է նաև, որ լոնդոնյան ակումբներից «Տոտենհեմը» նույնպես ցանկանում է ֆրանսիացի խաղացողին տեսնել իր շարքերում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023