Ունայ Էմերի. Մենք կնախընտրեինք երբեք չխաղալ Լիվերպուլի հետ

Ունայ Էմերի. Մենք կնախընտրեինք երբեք չխաղալ Լիվերպուլի հետ

19/08/2019 - 19:04

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կարծիք է հայտնել «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ:

«Եթե անկեղծ, մենք չենք ուզում խաղալ «Լիվերպուլի» հետ: Մենք կնախընտրեինք ընդհանրապես երբեք չխաղալ նրանց դեմ: Սա մեծ մարտահրավեր է և լավ փորձ երկրպագուների համար, մեր բոլորի համար: Հիանալի է, որ մենք պետք է խաղանք նրանց դեմ՝ ունենալով 6 միավոր:

Մեր նպատակը «Մանչեսթեր Սիթիից», «Լիվերպուլից», « Տոտենհեմից» և «Չելսիից» հետ չմնալն է: Երբ մենք խաղում ենք այս ակումբներից որևէ մեկի հետ, ապա բախվում ենք մեծ մարտահրավերի: Մենք պետք է ցույց տանք, թե ինչ լավ կարող ենք մենք գործել:Կարծում եմ, որ մյուս հանգստյան օրերին մենք հիանալի հանդիպում կտեսնենք:»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023