ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը 📸
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահ – Ջանլուիջի Դոնառումա (ՊՍԺ)։
Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի, Մարկինիոս, Նունու Մենդեշ (բոլորը` ՊՍԺ), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»)։
Կիսապաշտպաններ – Վիտինիա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»), Լամին Յամալ, Ռաֆինիա (երկուսն էլ` «Բարսելոնա»)։
Հարձակվողներ – Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (երկուսն էլ` ՊՍԺ)։
Հիշեցնենք, որ փարիզյան գրանդ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5:0 հաշվով ջախջախել է «Ինտերին» և պատմության մեջ առաջին անգամ նվաճել մրցաշարի տիտղոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեսանդրո Բաստոնի, Աշրաֆ Հակիմի, Արսենալ, Բարսելոնա, Դեզիրե Դուե, Դեկլան-Ռայս, Ինտեր, Լամին Յամալ, Մարկինիոս, Նունու Մենդեշ, Ուսման-Դեմբելե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա, Ռաֆինիա, Վիտինիա