Շևչենկոն կարիերայի շարունակության հետաքրքիր տարբերակ ունի
Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն, հնարավոր է, շուտով կրկին աշխատանքի անցնի։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 46-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է շոտլանդական «Սելթիկը»։
Բանն այն է, որ «կելտերի» ղեկավարությունը դժգոհ է ակումբի գրանցած վերջին արդյունքներից և մտադիր են զբաղեցնող պաշտոնից հեռացնել գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուին։
56-ամյա մասնագետի օրոք «Սելթիկն» անցկացրել է 18 հանդիպում և հասցրել է կրել 7 պարտություն` այդ ընթացքում տոնելով ընդամենը 8 հաղթանակ, այդ պատճառով էլ ակումբի ղեկավարությունն սկսել է Պոսկեկօղլուին փոխարինելու տարբերակներ դիտարկել։
Նշենք, որ «Սելթիկը» Շոտլանդիայի Պրեմիերշիփի շրջանակում անցկացրած 7 խաղում վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է միայն 6-րդ հորիզոնականը` առաջատար «Հարթսին» զիջելով արդեն 8 միավոր։
Եվրոպա լիգայի խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում Գլազգոն ներկայացնող ակումբը նույնպես պարտվել է։
Հիշեցնենք, որ Անդրեյ Շևչենկոն 2016-2021 թթ. մարզել է Ուկրաինայի հավաքականը, որտեղից հեռացել է սույն թվականի օգոստոսի 1-ին։
Ավելի վաղ կային խոսակցություններ, որ Շևչենկոյի ծառայություններով հետաքրքրված է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես նաև ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող մի շարք ակումբներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգե Պոստեկօղլու, Անդրեյ-Շևչենկո, Թուրքիայի հավաքական, ՄԼՍ, Ուկրաինայի հավաքական, Սելթիկ