Շիրեր. «Արսենալն ունակ է վերջ դնել Ման. Սիթիի գերիշխանությանը»

Շիրեր. «Արսենալն ունակ է վերջ դնել Ման. Սիթիի գերիշխանությանը»

09/10/2023 - 16:48

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը.

«Կարծում եմ` այն ակումբը, որն առաջնության վերջնարդյունքում «Մանչեսթեր Սիթիից» ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնի, կդառնա չեմպիոն, իսկ «Արսենալն» ի զորու է վերջ դնել «քաղաքաբնակների» գերիշխանությանը։

Կիրակնօրյա հաղթանակը գործող չեմպիոնների նկատմամբ հսկայական արդյունք է «զինագործների» համար, բայց նրանց որակի լավագույն արտացոլումն այն է, որ նրանք դա արեցին` ցույց չտալով առանձնապես լավ ֆուտբոլ:

Հանդիպման ողջ ընթացքում Միկել Արտետայի թիմը, իրոք, լավ պաշտպանվեց։ Խաղասկզբում մի շարք պահեր ստեղծելուց հետո «Սիթին» այլևս որևէ շանս չունեցավ, իսկ վերջին տարիներին գրեթե չկան այդպիսի ակումբներ, որոնք նման կերպ փակել են մանկունյական ակումբի ճանապարհը։

Միկել Արտետայի փոխարինումները նույնպես աշխատեցին, որոնք բոլորն էլ ճնշում էին գործադրում. Կայ Հավերցը ստեղծեց գոլը, իսկ Գաբրիել Մարտինելին խփեց այն։

Արդեն հիմա կարող եք նկատել, որ «Արսենալն» ավելի ուժեղ է, քան նախորդ մրցաշրջանում։

Այո՛, գոլային դրվագում «Արսենալի» բախտը մասմաբ բերեց, քանի որ գնդակն անդրադարձավ Նաթան Ակեից։ Իհարե, Արտետան կասի, որ «Արսենալն», անկախ ամեն ինչից, արժանի է հաղթանակի, և ես չեմ կարծում, որ որևէ մեկն այդ հարցի շուրջ կվիճի նրա հետ»,- նշել է Շիրերը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023