Դրամա Լոնդոնում. Արսենալը խաղավերջում հաղթանակ կորզեց Ման. Սիթիի դեմ խաղում🎥

Դրամա Լոնդոնում. Արսենալը խաղավերջում հաղթանակ կորզեց Ման. Սիթիի դեմ խաղում🎥

08/10/2023 - 21:26

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյսթ» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «զինագործները» հաղթեցին 1:0 հաշվով։

Միկել Արտետայի թիմին հաղթանակ պարգևեց 86-րդ րոպեին Գաբրիել Մարտինելիի խփած գոլը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 20 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։

«Քաղաքաբնակները», 18 միավորով, 3-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023