Փյունիկը վերջապես հաղթում է և լքում վերջին հորիզոնականը🎥
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 16-րդ տուրի հերթական հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին առաջնության երկու հետնապահները․ «Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց «Փյունիկի» դեմ։
Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, իսկ երկրորդ կեսի հենց մեկնարկում՝ 56-րդ րոպեին, «Փյունիկի» ֆուտբոլիստներն առաջ անցան հաշվի մեջ։
Եղիշե Մելիքյանի սաները տուգանային հարվածի իրավունք էին ստացել․ գնդակին մոտեցավ Եվգենի Բուդնիկը, ում հարվածից հետո գնդակը, անդրադառնալով «Շիրակի» ֆուտբոլիստներից, հայտնվեց Միկիտա Տատարկովի մոտ, ով էլ չհապաղեց և կիսաշրջադարձ հարվածով դարձավ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։
Խաղավարտին մոտ էլ՝ 90+1-րդ րոպեին, «Փյունիկի» տղաները զարգացրին իրենց հաջողությունը․ անկյունայինի խաղարկումից հետո Օլեգ Կոժուշկոն հաշիվը դարձրեց արդեն 2։0։
Այսպիսով, «Փյունիկը» 2։0 հաշվով հաղթեց «Շիրակին»՝ VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում տոնելով առաջին հաղթանակը։
Երևանյան ակումբը վաստակեց 8 միավոր, շրջանցեց «Շիրակին», բարձրացավ 8-րդ հորիզոնական՝ լքելով վերջին հորիզոնականը։
«Շիրակն» էլ մնաց 6 միավորով և նահանջեց վերջին՝ 9-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Եղիշե Մելիքյան, Միկիտա Տատարկով, Շիրակ, Փյունիկ, Օլեգ Կոժուշկո