Շեֆիլդի ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել Լիդսի երկրպագուին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» հարձակվող Օիլվեր Մաքբերնին ծեծի ենթարկել «Լիդսի» 21-ամյա երկրպագու Էլիոթ Ռայթին այն բանից հետո, երբ վերջինս հանել է հեռախոսը, սկսել նկարել և ծաղրել «Շեֆիլդի»՝ ԱՊԼ-ից դուրս մնալու առթիվ։
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ ֆուտբոլիստը վիճելիս է եղել իր ընկերուհու հետ․
«Ես երկու ընկերներիս հետ քայլում էի փողոցով, իսկ նա վիճում էր այդ աղջկա հետ։ Հետո նա ավելի ագրեսիվ դարձավ ու սկսեց ձայնը բարձրացնել, ես կատակեցի, որ դա չի կարող ավելի վատ լինել, քան Պրեմեի լիգայից դուրս մնալը։
Սկզբում նա նորմալ տպավորություն էր թողնում, ասաց․ «Տղանե՛ր, պահեք հեռախոսը, պահեք հեռախոսը»։ Ես պատասխանեցի․ «Ինչու՞, ինչի՞ համար պահեմ հեռախոսը», որից հետո նա պարզապես հարվածեց ինձ։ Նա մի քանի հարված հասցրեց ինձ։ Նրա հարվածներից հետո ընկերս հեռացրեց նրան ինձնից, հետո ինքը, այն աղջիկը և ևս մի տղա հեռացան»,- տուժողի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Դեպքից հետո երիտասարդը դիմել է ոստիկանություն և ֆուտբոլիստին ձերբակալել են Հյուսիսային Յորքշիրի ոստիկանները։
Հավելենք, որ Մաքբերնին 2020-ի ամռանը տուգանվել է 35 հազար եվրոյով՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։
# ԱՊԼ, Լիդս, Շեֆիլդ Յունայթեդ, Օլիվեր Մաքբերնի