Նևիլ. «Պեպը հանճար է, սակայն ինչ-որ տարօրինակ բան է կատարվում»
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց «Տոտենհեմին»։
Այդ հանդիպման վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլն, ով այժմ ֆուտբոլային փորձագետ է աշխատում Sky Sports հեռուստաընկերությունում.
«Շաբաթներ առաջ ինձ հարցրին, թե, ըստ իս, որ ակումբը կդառնա Պրեմիեր լիգայի չեմպիոն, ես պատասխանեցի` «Մանչեսթեր Սիթին»։ Դրանից հետո էլ այդ միտքը կրկնել եմ ևս մի քանի անգամ։
«Արսենալի» երկրպագուները վրդովվել էին ինձնից` կարծելով, թե ես չեմ հարգում իրենց ակումբը։
Այդուհանդերձ, «Սիթիի» պարտությունից հետո այժմ ես նրանց չեմպիոնության հարցում այնքան էլ վստահ չեմ։
Ժոաու Կանսելուի պատմությունը, Կևին դե Բրույնեի, Ռուբեն Դիաշի, Էմերիկ Լապորտի, Իլկայ Գյունդողանի բացակայությունը… այս ամենը տարօրինակ է թվում։
Պեպ Գվարդիոլան հանճար է, սակայն ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, ու նա չպետք է զերծ մնա քննադատությունից։
Նրանք ակնհայտ լավ վիճակում չեն. սա Պեպ Գվարդիոլայի խաղը չէր։ Բազմիցս եղել են դեպքեր, երբ Գվարդիոլայի թիմերը պարտվելիս են եղել, սակայն ես մտածել եմ, որ սա նրա խաղաոճն է։
Մրցակցի հակագրոհների քանակը, պաշտպանությունում առկա սխալներն ու տարածությունները, որոնք նրանք տալիս էին դաշտի կենտրոնում, առհասարակ սովորաբար տեղի չեն ունենում։ «Քաղաքաբնակները» ստիպված էին վերադառնալ սեփական տուգանային հրապարակ և այնտեղից սկսել գրոհները։
Այդ ամենն այն ամենի հետևանքն էր, որ նրանք լավ մարզավիճակում չեն»,- Նևիլի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գարի Նևիլ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Տոտենհեմ