Նապոլին նույնպես սայթաքեց` չկարողանալով գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ Լուչինո Սպալետիի թիմը չկարողացավ օգտվել «Միլանի» ու «Ինտերի» սայթաքումներից ու գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Կալյարին» լուրջ դիմադրություն ցույց տվեց նեապոլիտանական ակումբին, իսկ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Դեռ ավելին` «Նապոլին» միայն 87-րդ րոպեին կարողացավ խուսափել պարտությունից. աչքի ընկավ Վիկտոր Օսիմենը, իսկ «Կալյարիի» գոլը 58-րդ րոպեին խփել էր Գաստոն Պերեյրոն։
Այսպիսով, այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» վաստակեց 54 միավոր և մնաց 3-րդ հորիզոնականում։
Նշենք, որ Ա սերիայի առաջատար «Միլանն» ունի 56, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ինտերը»` 54 միավոր։
«Ներաձուրիները», մյուս առաջատարների համեմատ, մեկ հանդիպում քիչ են անցկացրել, որի շրջանակում հյուրընկալվելիս պետք է մրցի «Բոլոնիայի» դեմ։
«Կալյարին», 22 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բոլոնիա, Գաստոն Պերեյրո, Ինտեր, Լուչիանո-Սպալետի, Կալյարի, Միլան, Նապոլի, Վիկտոր Օսիմեն