Նապոլին բանակցություններ է վարում Սպալետիի հավանական փոխարինողի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լուչիանո Սպալետին հեռանալու է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Այժմ «աձուրիները» նոր գլխավոր մարզիչ են փնտրում, որի հիմնական թեկնածուներից մեկը Լուիս Էնրիկեն է։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` նեապոլիտանական ակումբն այժմ բանակցություններ է վարում 53-ամյա մասնագետի հետ։
Նշվում է, որ «Նապոլին» Էնրիկեի նշանակման հարցում դեռևս չի շտապում, սակայն փորձում է անել ամեն ինչ` իսպանացի մասնագետի նախնական համաձայնությունն ստանալու համար։
Կան տեղեկություններ, որ ՊՍԺ-ն նույնպես ցանկանում է Էնրիկեին տեսնել իր թիմի ղեկին։
Հավելենք, որ ավելի վաղ Լուիս Էնրիկեի անունը կապվում էր «Չելսիի» և «Տոտենհեմի» հետ, սակայն վերջինս համաձայնության չհասավ լոնդոնյան ակումբների հետ։
Հիշեցնենք, որ Էնրիկեն վերջերս է հեռացել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա «ֆուրիա ռոխան» ղեկավարում էր 2019-2022 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուիս-Էնրիկե, Լուչիանո-Սպալետի, Նապոլի, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո