Յուվենտուսը 1961/62 մրցաշրջանից ի վեր վատագույն արդյունքն է ցույց տվել
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Ա սերիայի մեկնարկային 4 խաղերում «բյանկոներիները» չեն տոնել ոչ մի հաղթանակ և վաստակել են ընդամենը 2 միավոր` զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, 1961/62 մրցաշրջանից ի վեր սա առաջին դեպքն է, որ թուրինյան ակումբը մեկնարկային 4 խաղերում որևէ հաղթանակ չի տոնում։
Նման դեպք գրանցվել է նաև 1955/56 ու 1942/43 մրցաշրջաններում։
Մասիմիլիանո Ալեգրիի սաները նախորդ 3 խաղերում չեն կարողացել հաղթել նաև «Ուդինեզեին» (2:2), «Էմպոլիին» (0:1) և «Նապոլիին» (1:2)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Մասիմիլիանո-Ալեգրի, Միլան, Յուվենտուս