Պիռլո․ «Յուվենտուսը շատ կանխատեսելի ֆուտբոլ է ցուցադրում»
Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» թուրինյան հերթական դերբիի շրջանակում չկարողացավ հյուրընկալվելիս կոտրել «Տորինոյի» դիմադրությունը․ գրանցվեց 2։2 հաշիվը։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն․
«Հանդիպումը լավ սկսեցինք՝ առաջ անցնելով հաշվի մեջ, ինչն ամենադժվարն է պաշտպանությունից խաղացող թիմերի դեմ։
Սակայն, ինչպես միշտ, խնդիրներ ստեղծեցինք ինքներս մեզ համար։ Մենք հուսով էինք, որ երկրորդ խաղակեսում ավելի լավ հանդես կգանք, բայց անմիջապես մեկնարկում թույլ տվեցինք կոպիտ սխալ և ստիպված էինք վերականգնել հաշվի հավասարակշռությունը։
Ցավոք, նմանատիպ սխալներ հաճախ ենք թույլ տալիս։ Կենտրոնացումը կորցնում ենք։ Գնդակը կորցրիր, քեզ պատժում են։
Սխալներ բոլորն են թույլ տալիս՝ ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարները։ Պետք է հավաքվենք և գիտակցենք, թե ինչ է կատարվում։
Մենք գիտենք, որ պետք է ավելացնենք։ «Յուվետնուսը» շատ միավորներ է կորցնում և տրամաբանական է, որ պետք է շտկի իրավիճակը։ Անհրաժեշտ է աշխատել դիրքային գրոհների և ֆուտբոլիստների տեղաշարժերի վրա։
Այժմ մենք շատ ենք հետ փոխանցում կատարում, ինչի հետևանքով էլ «Յուվենտուսը» շատ կանխատեսելի ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Պիռլոն, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն՝ հղում կատարելով DAZN-ին։
Հիշեցնենք, որ «Տորինո» 2։2 «Յուվենտուս» հանդիպման 46-րդ րոպեին «ծեր սենյորայի» եզրային կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին սխալ հետ փոխանցում կատարեց, ինչից հետո «Տորիոնյի» հարձակվող Անտոնիո Սանաբրիան դուրս եկավ նպաստավոր դիրք և գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։1։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեա Պիռլո, ԱՆտոնիո Սանաբրիա, Յուվենտուս, Տորինո