Յուվենտուսը նշանառության տակ է վերցրել մի շարք ֆուտբոլիստների
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport պարբերականը, «Յուվենտուսն» արդեն սկսել է նախապատրաստվել ամառային տրանսֆերային պատուհանի բացմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբին հետաքրքիր են մի շարք ֆուտբոլիստներ, ինչպիսիք են «Ատալանտայի» պաշտպան Ռոբին Գոսենսը, «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելին և «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Օլիմպիկ Մարսելի» կազմում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ատալանտան» պատրաստվում է վաճառել Գոսենսի տրանսֆերային իրավունքները «Մանչեսթեր Սիթիին» 40 մլն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում «Ատալանտայի» կազմում գերմանացի ֆուտբոլիստը բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Միլիկը «Մարսելի» կազմում մասնակցել է 7 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ, իսկ Լոկատելին «Սասուոլոյի» կազմում անց է կացրել 25 հանդիպում և իր անվան դիմաց գրանցել է 3 գոլ, 2 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Ատալանտա, Արկադիուշ Միլիկ, Լիգա-1, Մանուել Լոկատելլի, Յուվենտուս, Նապոլի, Ռոբին Գոսենս, Սասուոլո, Օլիմպիկ Մարսել