Յոշկո Գվարդիոլը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «քաղաքաբնակները» գործարքի դիմաց «ցլերին» վճարել են 90 մլն եվրո։
Նշենք, որ Գվարդիոլը նոր ակումբի կազմում հանդես է գալու «24» համարի ներքո։
Հավելենք, որ խորվաթ ֆուտբոլիստը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը և գերազանցեց Հարի Մագուայերի ռեկորդը, ում դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» 2019 թ. ամռանը «Լեսթերին» վճարել է 87 մլն եվրո։
Ավելացնենք, որ Յոշկո Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 87 խաղում դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լայպցիգ, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Սիթի, Յոշկո Գվարդիոլ, տրանսֆերներ