Գերմանիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

Գերմանիայի հավաքականի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

25/03/2021 - 21:12

Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, «բունդեսմանշաֆթի» երկու ֆուտբոլիստներ Յոնաս Հոֆմանը («Բորուսիա Մյունխենգլադբախ») և Մարսել Հալշտենբերգը («Լայպցիգ») վարակվել են կորոնավիրուսով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակակիրների մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են։

Հոֆմանի ու Հալշտենբերգի վարակվելուց հետո Գերմանիայի հավաքականի մյուս բոլոր ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը և աշխատակիցները թեստավորվել են․ բոլոր թեստերի պատասխանը եղել են բացասական։

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը աշխարհի 2022 թվականի որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Դույսբուրգում կմրցի Իսլանդիայի հավաքականի դեմ։ Յոաքին Լյովի սաները մարտի 28-ին կհյուրընկալվեն Ռումինիային, իսկ 31-ին տանը կմրցեն Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023