Յոաքիմ Լյովը , հնարավոր է, գլխավորի Ռուսաստանի հավաքականը
Ճիշտ է, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը վերջերս իր աջակցությունը հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հանդեպ, սակայն 57-ամյա մասնագետկ ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Ինչպես տեղեկացնում է Championat.com-ի լրագրող Անդրեյ Պանկովն իր Telegram-ի ալիքում, Ռուսաստանի հավաքականի հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել գերմանացի հանրահայտ մարզիչ Յոաքիմ Լյովը։
Աղբյուրի փոխանցմամբ` Լյովն այն 3 արտասահմանացի մասնագետներից մեկն է, ով հավակնում է գլխավորել ՌԴ հավաքականը։
Բացի Լյովից, նշվում է նաև Անդրե Վիլաշ-Բոաշի անունը, իսկ ավելի վաղ հայտնի է դարձել նաև, որ Լեոնիդ Սլուցկին, Վալերի Կարպինն ու Սերգեյ Սեմակը հրաժարվել են գլխավորել հավաքականը։
Հիշեցնենք, որ Յոաքիմ Լյովը 15 տարի (2006-2021 թթ.) գլխավորել է Գերմանիայի հավաքականը, սակայն Եվրո-2020-ի ավարտից հետո հեռացավ «բունդեսմանշաֆթի» ղեկից։ Գերմանիայի հավաքականը Լյովի գլխավորությամբ 2014 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2017 թ.` Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Անդրե Վիլաշ-Բոաշ, Գերմանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Լեոնիս Սլուցկի, Յոհաքիմ Լյով, Ռուսաստանի հավաքական, Սերգեյ Սեմակ, Ստանիսլավ Չերչեսով, Վալերի Կարպին