Մոուրինիոն` Անչելոտիին. «Եկե՛ք միասին հաղթենք եզրափակիչներում»

Մոուրինիոն` Անչելոտիին. «Եկե՛ք միասին հաղթենք եզրափակիչներում»

06/05/2022 - 10:56

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»։

«Գայլերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 2:1 հաշվով ու դուրս եկան մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Ֆեյենորդի» դեմ։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն.

«Սա մեր ընտանիքի հաղթանակն է։ Ոչ միայն այն մարդկանցը, ովքեր խաղադաշտում ու պահեստայինների նստարանին էին, այլև ողջ մարզադաշտինը։

Մենք հիանալի խաղացինք։ Ոմանք կարող են այլ կերպ մտածել, բայց երբ մեր դարպասապահը 120 րոպեում ընդամենը 2 սեյվ է կատարում Պրեմիեր լիգայի նման հարձակողական ներուժ ունեցող թիմի դեմ խաղում, դա մեծ հաջողություն է։

Տղաներն արժանի են այս ամենին: Եզրափակիչ հանսելու համար մենք ֆանտաստիկ ճանապարհ ենք անցել, ինչի համար ստիպված էինք Ա Սերիայում միավորներ կորցնել, բայց այժմ եզրափակիչում ենք և ցանկանում ենք հաղթել այն։

Աբրահամը գիտի, որ ես հրաժարվում եմ գովել իրեն։ Նա կարող է ավելի լավ խաղալ և գիտի դրա մասին: Նա հիանալի խաղացող է և կարող է էլ ավելի լավը դառնալ: Ես հրաժարվում եմ գովել նրան։

Եթե ​​թույլ կտաք, կցանկանայի ուղերձ հղել իմ ընկերոջը՝ մեծն մարզիչ Կարլետոյին (խմբ.` խոսքը «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին է). «Եկե՛ք միասին հաղթենք եզրափակիչներում»»,- եզրափակել է պորտուգալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալն» էլ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ նվաճել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր ու մայիսի 28-ին մրցելու է «Լիվերպուլի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023