ՄՅՈՒ-ն բանակցություններ է սկսել Գերմանիայի հավաքականի պաշտպանին ձեռք բերելու շուրջ
«Հոֆֆենհայմի» ձախ պաշտպան Դավիդ Ռաումը, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլատենբերգը, 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում մանկունյական ակումբն արդեն բանակցություններ է սկսել «գյուղացիների» հետ։
Այդուհանդերձ, կողմերը դեռևս մոտ չեն համաձայնության հասնելուց։
Հաղորդվում է, որ Զինսհայմը ներկայացնող ակումբը գերմանացի պաշտպանի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 30-35 մլն եվրո։
Հավելենք, որ ավելի վաղ Ռաումի ծառայություններով հետաքրքրված եղել են «Նյուքասլը», «Վեսթ Հեմն» ու «Բորուսիա Դորտմունդը»։
Նշենք, որ Դավիդ Ռաումը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 32 խաղում դարձել է 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
24-ամյա պաշտպանը 9 հանդիպում էլ անցկացրել է Գերմանիայի հավաքակազմում` կատարելով 2 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Գերմանիայի հավաքական, Դավիդ Ռաում, Հոֆֆենհայմ, Մանչեսթեր-Յունայթեդ, Նյուքասլ, Վեսթ Հեմ, տրանսֆերներ