Մխիթարյանը Ռոմայի վերջին խաղում եղել է թիմի ավագը
«Ռոման» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին` անցկացնելով հերթական ընկերական խաղը։
«Գայլերը» հուլիսի 31-ին մրցել են «Սևիլիայի» դեմ. կողմերը գոլեր չեն խփել և գրանցվել է 0:0 հաշիվը։
Այդ հանդիպման առաջին կեսին մասնակցել է նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ` փոխարինվելով ընդմիջմանը։
Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարել, որտեղ երևում է, որ «Սևիլիայի» դեմ կայացած հանդիպման առաջին խաղակեսում Հենրիխ Մխիթարյանն անցկացրել է ավագի թևկապով։
Հենոյի փոխարինվելուց հետո ավագի թևկապը կրել է Լորենցո Պելեգրինին, ով թիմի հաստիքային ավագն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Լորենցո Պելեգրինի, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Սևիլիա