Արտետա․ «Բարսայի ընտրություններում միշտ էլ կլինեն շահարկումներ․ ես երջանիկ եմ Արսենալում»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է այն լուրերը, համաձայն որոնց՝ ինքը համարվում է կատալոնական ակումբը գլխավորելու հավանական թեկնածուներից մեկը․
««Բարսայի» նախագահական ընտրություններում միշտ էլ կլինեն շահարկումներ։ Այն մեծագույն ակումբ է։ Ես այնտեղ դարձա ֆուտնոլիստ, և մեզ միշտ էլ փորձելու են կապել միմյանց հետ։
Ես լիովին կենտրոնացած եմ այն աշխատանքի վրա, որը պետք է կատարեմ «Արսենալում», իսկ աշխատանքներ այստեղ շատ կան, ինչն ինձ դուր է գալիս։ Մարզել այս ակումբն ինձ համար մեծագույն պատիվ է․ ես երջանիկ եմ «Արսենալում»։
Այսօր ես «Արսենալի» մարզիչն եմ և վաղը նույնպես կլինեմ, ինչն ինձ անչափ դուր է գալիս, և ես ցանկանում եմ այս ակումբի հետ հասնել մեծ բարձունքների»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան հայտարարել էր, թե ընտրություններում հաղթելու դեպքում ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կնշանակի Միկել Արտետային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Միկել Արտետա