Միլանն ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է գրանցել

Միլանն ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է գրանցել

26/10/2023 - 16:41

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։

«Ռոսոներիները» մրցաշարի ընթացիկ խաղարկությունում անցկացրած երեք խաղում էլ չեն կարողացել գոլի հեղինակ դառնալ։

Mister Chip-ը հայտնում է, որ դա միլանյան ակումբի պատմության վատագույն ցուցանիշն է։ Դեռևս չէր եղել, որ «Միլանը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին երեք խաղում գոլի հեղինակ չդառնա։

Բացի այդ, «Միլանը» 2004/05 մրցաշրջանից ի վեր առաջին ակումբն է, որը նախորդ մրցաշրջանում հասնելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, մրցաշարի հաջորդ խաղարկության առաջին երեք խաղում չկարողանա դառնալ գոլի հեղինակ։

Վերջին անգամ նման ցուցանիշ գրանցել էր իսպանական «Դեպորտիվոն», որը 2003/04 մրցաշարջանում հասել էր «ականջավոր» գավաթի կիսաեզրափակիչ, սակայն 2004/05 մրցաշրջանի խմբային փուլի առաջին երեք խաղում չդարձավ գոլի հեղինակ։

Լա Կորունիան ներկայացնող ակումբը 2004/05 մրցաշրջանի խմբային փուլում, առհասարակ, չի խփել ոչ մի գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023