Միլանի ֆիասկոն. Տորինոն 10 ֆուտբոլիստներով հաղթեց «ռոսոներիներին»🎥
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Տորինոն» «Սան Սիրո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին խաղային և տարածքային հսկայական առավելություն, միևնույն է, այդպես էլ չկարողացան հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գեթ մեկ գնդակ ուղարկել «ցլերի» դարպասը։
Դեռ ավելին` 114-րդ րոպեին թուրինյան ակումբն իր ունեցած սակավաթիվ գոլային դրվագներից մեկը հակագրոհի արդյունքում վերածեց դարպասի գրավման և կորզեց հաղթանակ. հերոսացավ 22-ամյա կիսապաշտպան Միշել Ադոպոն։
Հատկանշական է, որ Իվան Յուրիչի թիմը 70-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր Քոֆի Ջիջին` ստանալով երկրորդ դեղին քարտը։
Հանդիպման հերոս դարձավ նաև «Տորինոյի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը` կատարելով 8 սեյվ։
Այսպիսով, «Տորինոն» 1:0 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց` դուրս գալով Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Ֆիորենտինա» – «Սամպդորիա» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Coppa Italia, Իվան Յուրիչ, Իտալիայի-Գավաթ, Միլան, Միշել Ադոպո, Ստեֆանո Պիոլի, Վանիա Միլինկովիչ-Սավիչ, Տորինո