Միլանը վերակենդանացման նշույլներ է ցույց տալիս, Ատալանտան լքում է պայքարը, Դիբալան և Իգուայինը փայլում են?
Իտալիայում ընթանում է գավաթի 1/8 եզրափակիչը։ Այսօր կայացավ ևս 3 հանդիպում։
Խաղային օրվա առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ՍՊԱԼ-ի նկատմամբ։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեցին Կշիշտոֆ Պյոնտեկի, Սամու Կաստիլյեխոյի, ինչպես նաև Թեո Էրնանդեսի խփած գնդակները։
Այսպիսով, «ռոսոներիները» դուրս եկան 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցեն «Տորինոյի» դեմ։
«Ֆիորենտնան» նույնիսկ մնալով 10 հոգով՝ կարողացավ սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասնել նախորդ տարվա եզրափակիչ խաղի մասնակից «Ատալանտայի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Ա սերիա վերադարձած Պատրիկ Կուտրոնեն, ով «մանուշակների» կազմում պաշտոնական խաղերում խփեց իր առաջին գոլը։
67-րդ րոպեին Ջամպիերո Գասպերինիի սաները հավասարեցրին հաշիվը․ աչքի ընկավ Յոսիպ Իլիչիչը։
70-րդ րոպեին ֆլորենտինական ակումի ավագ Գերման Պեսիելան ստացավ երկրորդ տեղին քարտը՝ հեռացվելով խաղադաշտից։ Չնայած Բերգամոն ներկայացնող ակումբն ուներ ակնհայտ խաղային առավելություն, այնուամենայնիվ Ջուզեպե Յակինի սաներիը հաղթանակ կորզեցին։ 84-րդ րոպեին «Ֆիորենտինային» հաղթանակ պարգևեց Պոլ Լիրոլայի խփած գոլը։
Հունվարի 29-ին «Ֆիորենտինան» Իտալիայի 1/4 եզրափակիչ հանդիպման շրջանակում սեփական հարկի տակ կընդունի «Ինտերին»։
Խաղային օրն ավարտվեց Թուրինում, որտեղ «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուդինեզեի» դարպասը։
Մաուրիցիո Սարիի կազմից դուբլի հեղինակ դարձավ Պաուլո Դիբալան, մեկական անգամ էլ աչքի ընկան Գոնսալո Իգուայինն ու Դուգլաս Կոստան։
1/4 եզրափակչի իր զույգին «ծեր սինյոռան» կիմանա վաղը։ 1/8 եզրափակչի վերջին հանդիպման շրջանակում «Պարման»հունվարի 17-ին՝ Երևանի ժամանակով 00։15 րոպեին, կընդունի «Ռոմային»։
# Ատալանտա, Գոնսալո-Իգուային, Թեո-Էրնանդես, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Կշիշտոֆ-Պյոնտեկ, Միլան, Յուվենտուս, Ուդինեզե, Պաուլո-Դիբալա, ՍՊԱԼ, Տորինո, Ֆիորենտինա