Մեսսի նորամուտը կրկին հետաձգվում է
ՊՍԺ-ն Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու Լիգա 1-ի 3-րդ տուրի շրջանակում «Բրեստի» դեմ կայանալիք արտագնա հանդիպմանը։
Հայատացուցակից կրկին բացակայում է փարիզյան ակումբի նորեկ Լեո Մեսսին, ով օգոստոսի 10-ին է ազատ գործակալի կարգավիճակով համալրել «Փարիզի» շաքերը։
Արգենտինացի հարձակվողը դեռ բավարար մարզավիճակ չի հավաքել, որպեսզի կարողանա մասնակցել հանդիպումներին։
Մեսսին բաց էր թողել նաև 2-րդ տուրի ՊՍԺ 4:2 «Ստրասբուրգ» հանդիպումը։
Հայտացուցակից բացակայում է նաև ևս մեկ նորեկ Սերխիո Ռամոսը, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Իսպանացի պաշտպանի վերադարձը սպասվում է հավաքականների` սեպտեմբերին կայանալիք խաղերից հետո։
Հավելենք, որ առաջին անգամ ՊՍԺ-ի հայատացուցակում է հայտնվել Ջանլուիջի Դոնարուման։
Իրենց թիմին ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ կօգնեն նաև Մարկինիոսը, Մարկո Վերատին և Անխել Դի Մարիան, ովքեր, հավաքականների խաղերով պայմանավորված, ստացել էին հավելյալ հանգիստ։
Հավելենք, որ «Բրեստ» – ՊՍԺ հանդիպումը կկայանա օգոստոսի 20-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Փարիզյան ակումբի վերջնական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Բրեստ, Լեո Մեսսի, Լիգա-1, Մարկինիոս, Մարկո Վերատի, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա, Սերխիո-Ռամոս