Մեսսիի գեղեցկագույն գոլը Ժիրոնայի դեմ ընկերական խաղում🎥

Մեսսիի գեղեցկագույն գոլը Ժիրոնայի դեմ ընկերական խաղում🎥

16/09/2020 - 23:03

Սեպտեմբերի 16-ին «Բարսելոնան» «Յոհան Կրոյ Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Ժիրոնայի» դեմ՝ հաղթելով 3։1 հաշվով։

Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Լեո Մեսսին։ Հատկապես տպավորիչ ստացվեց արգենտինացի ֆուտբոլիստի խփած առաջին գնդակը։ 44-րդ րոպեին Լեոն հայտնվեց հարձակման ձախ եզրում, որտեղ նրան շրջապատել էին մրցակցի մի շարք պաշտպաններ, սակայն Մեսսին իրեն չկորցրեց, պտտվեց և աջ ոտքի պտտեցրած հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023