Ռեալում դեռևս մեծ ակնկալիքներ ունեն Մարտին էդեգորից
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալում» դեռևս մեծ ակնկալիքներ ունեն հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարտին Էդեգորից ՝ չնայած այն բանին որ վերջինս վարձավճարով հանդես է գալիս «Արսենալի» կազմում։
Մադրիդում ակնկալում են, որ լոնդոնյան ակումբի կազմում նորվեգացու խաղում մեծ առաջընթաց կգրանցվի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում Էդեգորին դիտարկում են որպես առանցքային ֆուտբոլիստի։
Հաղորդվում է, որ «սերուցքայինների» կազմում 22-ամյա ֆուտբոլիստի անհաջող ելույթների պատճառը ծնկների հետ կապված խնդիրներն էին։ Այժմ դրանք արդեն անցյալում են, և նորվեգացին սկսել է որակյալ ֆուտբոլ ցուցաբերել։
Ենթադրվում է, որ վարձավճարի ավարտից հետո կիսապաշտպանը կվերադառնա Մադրիդ։
Ընթացիկ մրցաշրջանում Մարտին էդեգորը «զինագործների» կազմում անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է 4 հանդիպման ևս 2 հանդիպման էլ՝ Եվրոպա լիգայի շրջանակում։ «Ռեալի» կազմում անցկացրած 5 ամիսների ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է ընդամենը 7 հանդիպման Լա լիգայում, ևս 2 հանդիպման՝ Չեմպիոնների լիգայում։
Էդեգորի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև սույն թվականի հունիսի 30-ը։
Հավելենք, որ վարձակալության ավարտից հետո լոնդոնյան ակումբը խաղացողին գնելու իրավունք չի ուննալու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Լա լիգա, Մարտին-Էդեգոր, Պրեմիեր-լիգա, Ռեալ Մադրիդ