Պոչետինո. Մենք դեռ խաղի մեջ ենք, հաշիվն ընդամենը 0:1 է

Պոչետինո. Մենք դեռ խաղի մեջ ենք, հաշիվն ընդամենը 0:1 է

01/05/2019 - 14:05

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Այաքսից» կրած պարտության մասին:

«Առաջին խաղակեսը մենք ոչ այնքան լավ սկսեցինք: «Այաքսն» ավելի աշխույժ էր, մեզ համար դժվար էր նրանց դիմադրել: Մեզ չէր հերիքում էներգիան:

Այն բանից հետո, երբ մենք բաց թողեցինք, մոտավորապես 25-ից 30-րդ րոպեներին մենք վերադարձանք խաղ: Մուսա Սիսոկոն շարժ մտցրեց մեր խաղում:

2-րդ խաղակեսում մենք սեղմեցինք մրցակցին և փորձում էինք պահեր ստեղծել: Հավասար խաղ էր: Մենք դեռ խաղի մեջ ենք, հաշիվն ընդամենը 0:1 է: Մեզ պետք է հավատալ, որ մենք կարող ենք գնալ Ամստերդամ, որպեսզի հաղթենք:

Գնահատելով խաղը՝ ես հիմա կարող եմ ասել, որ մեր սխեման(5 պաշտպաններով) սխալ էր: Մենք շատ տարբերակներ չունեինք:

Ես ուրախ չեմ: Չի կարելի ենթադրել, թե ինչպես կլիներ ամեն բան, եթե մենք խաղայինք այլ կերպ: Բայց մեզ չէր հերիքում տեղաշարժը, մենք մի քիչ անփույթ էինք գործում: Գոլը սխեման բաց չթողեց: Մեր վերաբերմունքը խաղի նկատմամբ լավագույնը չէր: Ես մարզիչ եմ, ես դրա համար պատասխանատվություն եմ կրում:

Վերտոնգենի վնասվա՞ծքը: Կհետևենք նրա վիճակին մոտակա օրերի ընթացքում: Տեսնենք:»,- ասել է Պոչետինոն BT Sport-ի եթերում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023