Ման. Սիթին վստահ խաղով հաղթեց Կոպենհագենին 🎥

Ման. Սիթին վստահ խաղով հաղթեց Կոպենհագենին 🎥

14/02/2024 - 02:00

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» «Պարկեն» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Կոպենհագենի» դեմ։

«Քաղաքաբնակները» հանդիպման ողջ ընթացքում ունեին տոտալ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից աչքի ընկան Կևին դե Բրույնեն, Բերնարդու Սիլվան ու Ֆիլ Ֆոդենը։

Դանիական ակումբի գոլը խփեց Մագնուս Մաթսոնը։

Ավելացնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023