Ման. Յունայթեդը վստահ խաղով հաղթեց Նյուքասլին` դառնալով Լիգայի գավաթակիր🎥
Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից «կարմիր սատանաները» տիրեցին նախաձեռնությանը և նախքան ընդմիջում երկու գնդակ ուղարկեցին «կաչաղակների» դարպասը։
Նախ 33-րդ րոպեին հաշիվը հացեց Կազեմիրոն, ապա 39-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սվեն Բոտմանը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Էրիկ Տեն Հագի թիմը հանգստացրեց խաղն` այն մոտեցնելով հաղթական ավարտին։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2:0 հաշվով` պատմության ընթացքում 6-րդ անգամ դառնալով Լիգայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Էրիկ Տեն Հագ, Կազեմիրո, Մանչեսթեր-Յունայթեդ, Նյուքասլ, Սվեն Բոտման