Մանչեսթեր Սիթին տպավորիչ արդյունք է գրանցել
«Մանչեսթեր Սիթին» տպավորիչ արդյունք է գրանցել Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում սեփական հարկի տակ 4։0 հաշվով առավելության հասնելով «Քրիստալ Փելասի» նկատմանբ։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում ՝ Opta Sports-ը, ԱՊԼ-ի շրջանակում մանկունյական ակումբը 5-րդ անընդմեջ հաղթանական է տարել։ Այս ցուցանիշով Պեպ Գվարդիոլայի սաներն ընթացիկ մրցաշրջանում միակն են Պրեմիեր լիգայում։
Ավելի վաղ քաղաքաբնակները հաղթել էին «Սաութհոմփթոնին»՝ 0։1, «Նյուքասլին»՝ 2։0, «Չելսիին»՝ 1։3, և «Բրայթոնին»՝ 1։0։ Հարկ է ավելացնել նաև, որ «Սիթին» չի պարտվել առաջնության վերջին 9 հանդիպումներում։
Ներկա պահին 17 խաղերից հետո ակումբը վաստակել է 35 միավոր և առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» զիջում է ընդամենը 2 միավոր։ «Սիթին» մեկ խաղ էլ պակաս է անցկացրել։
# ԱՊԼ, Բրայթոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Նյուքասլ, Չելսի, Պեպ Գվարդիոլա, Սաութհեմփթոն, Քրիստալ-Փելաս