Սիթին արթնանում է․ Ֆոդենն ու Դե Բրոյնեն գրավում են Լոնդոնը🎥

Սիթին արթնանում է․ Ֆոդենն ու Դե Բրոյնեն գրավում են Լոնդոնը🎥

03/01/2021 - 22:22

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտորանական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։

Պեպ Գվարդիոլայի սաները գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին և արդեն առաջին խաղակեսում՝ 16 րոպի ընթացքում, լուծեցին բոլոր հարցերը։ Հիանալի հանդիպում անցկացրին Ֆիլ Ֆոդենն ու Կևին դե Բրոյնեն, որոնց յուրաքանչյուրի անվան դիմաց գրանցվեց մեկական գոլ և գոլային փոխանցում, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը։

Շոկային առաջին խաղակեսից հետո «Չելսիի» ֆուբտոլիստները ոչ մի կերպ չկարողացան ուշքի գալ։ Ֆրենկ Լեմպարդի սաները նաև պետք է գոհ լինեն, որ երկրորդ խաղակեսում «քաղաքաբնակներն» ավելի չմեծացրին հաշվի տարբերությունը, քանի որ նպաստավոր դիրքերից մի քանի գոլային պահ փչացրին։

«Չելսիի» ֆուտբոլիստները միայն 90+2-րդ րոպեին կարողացան «թրջել» խաղի հաշիվը․ Կայ Հավերցի փոխանցումից հետո հաշիվը 1։3 դարձրեց Կալում Հադսոն-Օդոյին։

Այսպիսով, «Սիթին» արթնանում է՝ հաղթելով 1։3 հաշվով։ Մանկունյական ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած վերջին 7 խաղերում չի կրել պարտություն՝ այդ ընթացքում տանելով 5 հաղթանակ։ Հատկանշական է, որ Պեպ Գվարդիոլան, կարծես թե, լուծել է «Սիթիի» պաշտպանությունում առկա հավերժական թվացող խնդիրները։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղերում ակումբը բաց է թողել ընդամենը 13 գնդակ և այդ ցուցանիշով լավագույնն է Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների շրջանակում։

«Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 29 միավոր, հավասարվեց «Էվերտոնին» և «Տոտենհեմին»՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։ «Քաղաքայինները» առաջատար «Լիվերպուլին» զիջում են ընդամենը 4 միավոր, որը 17-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի հունվարի 4-ին՝ հյուրընկալվելով «Սաութհեմպտոնին»։ «Չելսին» էլ 26 միավորով նահանջեց 8-րդ հորիզոնական։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023