Մանուել Նոյերը դարձել է ԱԱ-ների պատմության ընթացքում ամենաշատ հանդիպում անցկացրած դարպասապահը
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Գերմանիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Կոստա Ռիկային։
«Բունդեսմանշֆթի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Մանուել Նոյերը։
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը, Նոյերն աշխարհի առաջնությունների շրջանակում անցկացրել է 19-րդ հանդիպումը` դառնալով մրցաշարի պատմության ամենաշատ հանդիպման մասնակցած դարպասապահը։
36-ամյա դարպասապահը շրջանցել է Կլաուդիո Տաֆարելին (Բրազիլիա) և Զեպ Մայերին (Գերմանիա), ովքեր անցկացրել են 18 հանդիպում։
Նրանց հաջորդում են Պիտեր Շիլթոնը (Անգլիա), Իկեր Կասիլիասը (Իսպանիա), Դինո Ձոֆը (Իտալիա) և Ֆաբիեն Բարտեզը (Ֆրանսիա)։ Նրանք բոլորը մունդիալի շրջանակում մասնակցել են 17 հանդիպման։
Հավելենք, որ Նոյերն այդ 19 հանդիպումների ընթացքում 7 անգամ դարպասը պահել է անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Դինո Ձոֆ, Զեպ Մայեր, Իկեր Կասիլիաս, Կլաուդիո Տաֆարել, Կոստա Ռիկայի հավաքական, Մանուել Նոյեր, Մունդիալ-2022, Պիտեր Շիլթոն, Քաթար-2022, Ֆաբիեն Բարտեզ