Մալխաս Ամոյանը գերազանցել է Ռոման Ամոյանին Եվրոպայի առաջնություններում նվաճած ոսկե մեդալների քանակով

Մալխաս Ամոյանը գերազանցել է Ռոման Ամոյանին Եվրոպայի առաջնություններում նվաճած ոսկե մեդալների քանակով

14/02/2024 - 11:58

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն` եզրափակիչում 7:0 հաշվով ջախջախելով թուրք Յունուս Էմրե Բաշարին։

25-ամյա ըմբիշը Եվրոպայի առաջնություններում նվաճած ոսկե մեդալների քանակով գերազանցել է իր հորեղբորրը` Ռոման Ամոյանին։

Ռոման Ամոյանը, ով հանդես էր գալիս 55 կգ քաշային կարգում, երկու անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն` 2006 և 2011 թթ.։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023