Հովհաննես Հարությունյանը վերադառնում է Փյունիկ
Հովհաննես Հարությունյանը «Սոչի» տեղափոխվելուց ընդամենը 1,5 անց կվերադառնա «Փյունիկ»։
Ինսայդեր Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում գրում է, որ ի սկզբանե գործարքն իրականացնելիս կողմերը պայմանավորվել էին, որ 24-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբին միանում է` իսպանացի մասնագետ Ռոբերտո Մորենոյի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի մասնակցելու։
Կողմերը պայմանավորվել էին, որ եթե Հարությունյանը դառնա «Սոչիի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, կմնա ակումբում։ Հակառակ դեպքում նա վերադառնալու է «Փյունիկ»։
Այժմ հայ ֆուտբոլիստին չի հաջողվել ամրապդնվել ռուսական ակումբի հիմնական թիմում և մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը վարձավճարով կվերադառնա «Փյունիկ»։
Նշվում է, որ վարձակալական պայմանագիրը չի ներառելու գնման իրավունք։ Հարությունյանի համար կարևոր է, որ մրցաշրջանի ավարտին «Սոչին» դուրս չմնա Ռուսաստանի Պրեմիեր լիգայից։
Հիշեցնենք, որ 2024 թ. հունվարի 16-ին «Սոչին» պաշտոնապես հայտարարեց Հարությունյանի հետ 3,5 տարվա պայմանագիր կնքելու մասին։ Ակումբը տրանսֆերի համար «Փյունիկին» վճարել է 160 հազ. եվրո։
Հարությունյանը «Սոչիի» կազմում մի քանի ընկերական հանդիպման է մասնակցել, որոնցից մեկի ընթացքում դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանը 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում «Փյունիկի» կազմում անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իվան Կարպով, Հովհաննես Հարությունյան, Սոչի, տրանսֆերներ, Փյունիկ