Համբարձումյանն ընդգրկվել է ԱԱ որակավորման փուլի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման 1-ին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։0 հաշվով դժվար հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ։ Մեր ընտրանու կազմում հիանալի հանդիպում անցկացրեց աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյան ը , ով մասնակցեց ողջ հանդիպմանը։
Հովոյի հիանալի մրցելույթը չի վրիպել հեղինակավոր Whoscored վիճակագրական կայքի կողմից, որն էլ Հովոյին տվել է ընդհանուր 8․64 գնահատականը՝ ընգրկելով նրան նաև ողջ 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում, որն ամբողջությամբ ունի հետևյալ տեսքը․
Դարպասապահ – Դեյլ Քոլինգ (Ջիբրալթար, 8․43 միավոր)
Պաշտպաններ – Հովհաննես Համբարձումյան (Հայաստան, 8․64), Յոանիս Կուսուլոս (Կիպրոս, 7․85), Ջորջիո Կիոլեինի (Իտալիա, 7․88), Ռիստո Ռադունովիչ (Չեռնոգորիա, 8․28)
Կիսապաշտպաններ – Տոմաշ Սոուչեկ (Չեխիա, 10), Ջեսի Լինգարդ (Անգլիա, 9․07), Իլկայ Գյունդողան (Գերմանիա, 9․09)
Հարձակվոնղեր – Ալեքսանդր Սորլոտ (Նորվեգիա, 9․87), Բուրակ Յիլմազ (Թուրքիա, 9․53), Պատրիկ Շիկ (Չեխիա, 9․62)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսանդր Սորլոտ, Անգլիայի հավաքական, Բուրակ Յիլմազ, Գերմանիայի հավաքական, Դեյլ Քոլինգ, Թուրքիայի հավաքական, Իլկայ Գյունդողան, իտալիայի հավաքական, Լիխտենշտեյն-Հայաստան, Կիպրոսի հավաքական, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, Յոանիս Կուսուլուս, Նորվեգիայի հավաքական, Չեխիայի հավաքական, Չեռնոգորիայի հավաքական, Պատրիկ Շիկ, Ջեյսի Լինգարդ, Ջիբրալթարի հավաքական, Ջորջիո-Կիելինի, Ռիստո Ռադունովիչ, Տոմաշ Սոուչեկ