Հենոն առաջնորդում է Ռոմային․ գայլերը ներխուժեցին քառյակ🎥
Իտալիական Ա սերիայի շրջանակում ավատրվեց 12-րդ տուրը։ Տուրի վերջի խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզաշդատում մրցեց «Տորինոյի» դեմ։
Հանդիպումը մեկնարկել էր հռոմեական ակումբի առավելությամբ, ինչն ավելի ակնհայտ դարձավ 14-րդ րոպեից սկսած, քանի որ «Տորինոյի» կազմից Վիլֆրիդ Սինգոն երկրորդ անգամ զգուշացվեց դեղին քարտով՝ հեռացվելով խաղադաշտից։
Ստանալով քանակական առավելություն՝ «Ռոմայի» ֆուտբոլիստները վերջնականապես տիրեցին նախաձեռնությանը, ինչն էլ նպաստեց, որ նախքան ընդմիջման գնալը երկու անգամ գրավեցին թուրինյան ակումբի դարպասը։
Նախ 27-րդ րոպեն հիանալի հարվածով խաղի հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ 43-րդ րոպեին Ջորդան Վերետուն հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը և կրկնապատկեց հաշիվը։
Հավելենք, որ Հենոն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում մասնակցել է բոլոր 12 հանդիպումներին էլ և խփեց իր արդեն 7-րդ գնդակը․ 31-ամյա ֆուտբոլիստի անվան դիմաց էլ գրանցվել է նաև 5 գոլային փոխանցում։
68-րդ րոպեին տանտերերի առավելությունն ավելի մեծացրեց Լորենցո Պելեգրինին, սակայն Անդրեա Բելոտին 73-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեց՝ 3։1։
Խաղավերջում «Տորինոյի» ֆուտբոլիստներն ունեին առավելություն, ստեղծեցին վտանգավոր պահեր, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ։
Այսպիսով, Պաուլու Ֆոնսեկայի սաները վաստակեցին 24 միավոր, շրջանցեցին «Նապոլիին» ու «Սասուոլոյին»՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական, իսկ «Տորինոն» 6 միավորով զբաղեցում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Անդրեա Բելոտի, Ժորդա Վերետու, Լորենցո Պելեգրինի, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Տորինո