Հայտնի լրագրողը Կրոսին ներառել է ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստների ցանկում
Mundo Deportivo-ի լրագրող Քրիստինա Կուբերոն, պատասխանելով այն հարցին, թե ովքեր են ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստները, ցանկում ներառել է Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուսին և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին։
Հատկանշական է, որ Կրոսը միջազգային կարիերան ավարտել է դեռևս 2021 թ. հունիսին և «բունդեսմանշաֆթի» կազմում չի մասնակցել է ԱԱ-2022-ին։
32-ամյա ֆուտբոլիստը հումորով է մոտեցել ստեղծված իրավիճակին` Twitter-ի իր միկրոբլոգում կատարելով հետևյալ գրառումը.
«Գիտեի, որ ինչ-որ մեկը ողջ մեղքն ինձ վրա կբարդի»։
Նշենք, որ Կուբերոն նույնպես արձագանքել է իր սխալին և հավելել է, որ նկատի է ունեցել ոչ թե Կրոսին, այլ Թոմաս Մյուլլերին։
Հավելենք, որ Տոնի Կրոսը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 106 հանդիպում` դառնալով 17 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «բունդեսմանշաֆթն» ԱԱ-2022-ի շրջանակում ընդգրկված էր E խմբում, սակայն զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` լքելով պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Մունդիալ-2022, Ռեալ Մադրիդ, Տոնի-Կրոս, Քաթար-2022