Հայտնի է դարձել Սալահի վնասվածքի լրջությունն ու ապաքինման ժամկետը

Հայտնի է դարձել Սալահի վնասվածքի լրջությունն ու ապաքինման ժամկետը

20/01/2024 - 11:20

Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում Եգիպտոսը մրցեց Գանայի դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

«Փարավոնների» կազմից հանիդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ և առաջատար Մոհամեդ Սալահը, ով առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք ստացավ և փոխարինվեց։

31-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչից հետո հայտնի է դարձել նրա վնասվածքի լրջությունն ու ապաքինման ժամկետը.

«Մկանային վանսվածքը հանգեցրել այն բանին, որ Սալահը բաց կթողնի Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում Կաբո Վերդեի դեմ կայանալիք և 1/8 եզրափակիչ հավանական հանդիպումը»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն` հղում կատարելով Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիային։

Հավելենք, որ անցկացրած 2 խաղերից հետո Եգիպտոսի հավաքականը վաստակել է 2 միավոր և B խմբի շրջանակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023