Հայտնի է դարձել, թե ով է վնասազերծել հանցագործին Արսենալի պաշտպանի դանակահարության դեպքի ժամամանակ

Հայտնի է դարձել, թե ով է վնասազերծել հանցագործին Արսենալի պաշտպանի դանակահարության դեպքի ժամամանակ

31/10/2022 - 12:24

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել ենք, «Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին, ով վարձավճարով հանդես է գալիս Ա սերիան ներկայացնող «Մոնցայի» կազմում, դանակահարվել է։

Դեպքը տեղի էր ունեցել Միլանի արվարձանների մեկում` Ասագո առևտրի կենտրոնում։

Այդ օրն առևտրի կենտրոնում 46-ամյա մի տղամարդ սուպերմարկետի դարակներից մեկի դանակ է վերցրել և հարձակվել հաճախորդների վրա, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել է, իսկ 6-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էին, որոնց թվում էր եղել նաև Պաբլո Մարին։

La Gazetta dello Sport-ին հաջողվել է պարզել դեպքի բոլոր մանրամասները։

Նախ հայտնի է դարձել, որ հանցագործը 46-ամյա Անդրեա Տոմբոլինին է, ով տառապում է հոգեկան խնդիրներով։

Հայտնի է դարձել նաև, թե հանցագործության պահին ով է վնասազերծել Տոմբոլինիին։

Այդ օրվա հերոսը «Նապոլիի» և «Ինտերի» նախկին պաշտպան Մասիմո Տարանտինոն է եղել, ով որոշ մանրամասներ է հայտնել կատարվածից.

«Նա գոռում էր` «կանգնե՛ք», «կանգնե՛ք»։

Ո՛չ, ես հերոս չեմ։ Ես սխալ պահին, սխալ տեղում էի հայտնվել, սակայն վարվել եմ այնպես, ինչպես կվարվեին բոլորը։

Ես կնոջս և 22-ամյա դստերս հետ դրամարկղի մոտ հերթ էինք պահել։ Հանկարծ տագնապի ձայներ լսեցի, գլուխս բարձրացրի և մի տղամարդու տեսա, ով դանակը ձեռքին վազում էր դեպի մեր կողմը։

Առաջին հերթին ես մեկ քայլ հետ արեցի` փորձելով պաշտպանել ընտանիքս։

Հանցագործը միանգամից հարվածեց գանձապահին, ով տեղում մահացավ։ Բախման հետևանքով նրանք երկուսն էլ հայտնվեցին գետնին։ Այդ պահին ես չէի կորցրել սառնասրտությունս և բռունցքով հարվածեցի նրան, դանակը խլեցի նրանից և ոտքս դրեցի ձեռքին` կանգնեցնելով նրան։

Նա չփորձեց էլ փախչել. այնպիսի տպավորություն էր, թե արդեն հասել էր իր նպատակին»,- եզրափակել է Տարանտինոն։

Նշենք, որ, բարեբախտաբար, Պաբլո Մարիի կյանքին վտանգ չի սպառնում։

Իսպանացի պաշտպանը դանակահարության հետևանաքով վնասվածք էր ստացել մեջքի հատվածում։ Նրան տեղում հոսպիտալացրել են և անմիջապես վիրահատել։

29-ամյա պաշտպանն Instagram-ում գրառում է կատարել և հայտնել, որ իր հետ ամեն ինչ կարգին է և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Հայտնի է, որ Մարին «Մոնցայի» մարզումային խմբին կվերադառնա միայն 2-3 ամիս անց։

Հավելենք, որ Մասիմո Տարանտինոն առավել հայտնի է «Նապոլիի» (1989-1996 թթ.) և «Ինտերի» (1996-97 թթ.) կազմում ունեցած մրցելույթներով։ Նախկին ձախ պաշտպանն Ա սերիայի շրջանակում անցկացրել է 203 հանդիպում` դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։

Վերջում ավելացնենք, որ Տարանտինոն այժմ Բ Սերիան ներկայացնող ՍՊԱԼ-ի տեխնիկական տնօրենն է, իսկ վերջերս ակումբի գլխավոր մարզիչ նշանակվեց լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դանիելե դե Ռոսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023