Հայտնի է դարձել Գերմանիա – Հայաստան հանդիպման անցկացման վայրը

Հայտնի է դարձել Գերմանիա – Հայաստան հանդիպման անցկացման վայրը

16/06/2021 - 22:41

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հայտնի է դարձել 2022 թ. Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրի Գերմանիա – Հայաստան հանդիպման անցկացման վայրը։

Աղբյուրի փոխանցմամբ` խաղը կայանալու է Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենա» մարզադաշտում։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ ԱԱ որակավորման փուլի J խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը հաղթել է մեկնարկային 3 խաղերում էլ և 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023