Հայտնի են դարձել Ռյուդիգերի ու Ռեալի միջև կնքվելիք պայմանագրի մանրամասները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում. գերմանացի պաշտպանն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «արքայական» ակումբի հետ։
Marca-ին մի շարք մանրամասներ է հաջողվել պարզել կողմերի միջև կնքվելիք պայմանագրից։
29-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» վաստակելու է տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ։
Ռյուդիգերը «սերուցքայինների» հետ պայմանագիր կնքելու համար կստանա 8 մլն եվրո հավելավճար։ Նա այդ գումարը ստանալու է մաս-մաս. յուրաքանչյուր տարի 2 մլն եվրո։
Բացի դրանից, «Ռեալը» ևս 15 մլն եվրո կվճարի Ռյուդիգերի գործակալին` Սար Սինեզիին` տրանսֆերն իրականացնելու ու միջնորդելու համար։
Գերմանացի պաշտպանը «Ռեալի» հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, և եթե մինչև 2026 թ. հունիսի 30-ը շարունակի հանդես գալ մադրիդյան ակումբի կազմում, ապա ընդհանուր առմամբ կվաստակի 44 մլն եվրո, ինչը 11 միլիոնով ավելի քիչ է, որը նա պահանջել է բանակցությունների նախնական փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Ռյուդիգեր, Չելսի, Ռեալ Մադրիդ, Սար Սինեզի, տրանսֆերներ