Հայտնի են դարձել այն ակումբները, որոնք հավակնում են Դիբալայի հետ պայմանագիր կնքելուն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հեռանալու է թուրինյան ակումբից։
Հայտնի են դարձել այն ակումբները, որոնք հավակնում են արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, 28-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդն» ու «Ինտերը», որոնք այժմ կայուն ֆինանսական վիճակում են, որպեսզի իրենց թույլ տան պայմանագիր կնքեն Դիբալայի հետ։
Բացի վերոնշյալ ակումբներից, արգենտինացի ֆուտբոլիստին իր շարքերին է ցանկանում տեսնել նաև «Արսենալը», որն արդեն նախնական բանակցություններ է սկսել նրա գործակալի հետ։
Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալայի ու «Յուվենտուսի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ տեղի ունեցած բանակցությունները ձախողվել են` մտնելով փակուղի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Ինտեր, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա, տրանսֆերներ