Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։
Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը բարձրացել է 90-րդ հորիզոնական։
Այժմ մեր ընտրանին իր ակտիվում ունի 1252,60 միավոր և, նախորդ թարմացման համեմատ, բարելավել է դիրքը 7 հորիզոնականով։
Հիշեցնենք, որ հունիս ամսին Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ տոնեց Եվրո-2024-ի որակավորման փուլում` առավելության հասնելով համապատասխանաբար Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) ընտրանիների նկատմամբ։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Արգենտինա – 1843,73 միավոր
- Ֆրանսիա – 1843,54
- Բրազիլիա – 1828,27
- Անգլիա (+1) – 1797,39
- Բելգիա (-1) – 1788,55
- Խորվաթիա (+1) – 1742,55
- Նիդեռլանդներ (-1) – 1731,23
- Իտալիա – 1726,58
- Պորտուգալիա – 1718,25
- Իսպանիա – 1703,45
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, Արգենտինայի հավաքական, Բելգիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Հոլանդիայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, ՖԻՖԱ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ, Ֆրանսիայի հավաքական