Կևին դե Բրոյնե․ «Եթե ինձ առաջարկեն իրացնել 11 մետրանոց, չեմ հրաժարավի»

Կևին դե Բրոյնե․ «Եթե ինձ առաջարկեն իրացնել 11 մետրանոց, չեմ հրաժարավի»

26/02/2020 - 18:07

Manchester evening news-ին տված հարցարույցի ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն նշել է, որ պատրաստ է իրացնել 11 մետրանոց հարվածը, եթե ստանա այդպիսի առաջարկ․

«Այո՛, կիրացնեմ, ինչու՞ ոչ։ Սակայն ինձ համար տարբերություն չկա։ Կարծում եմ՝ 11 մետրանոցները պետք է իրացնեն հարձակվողները, քանի որ դա նրանց թույլ է տալիս բարելավել վիճակագրությունը։

Այդ փաստն ինձ վրա ազդեցություն չի թողնում, սակայն եթե առաջարկեն ինձ իրացնել 11 մետրանոց, ապա ես կանեմ դա։ Ակնհայտ է, որ այդ հարցով պետք է զբաղվի մարզչական շտաբը։

11 մետրանոցների հարցում մեր թիմն այնքան էլ լավ օրեր չի ապրում, սակայն կար ժամանակ, երբ մենք շատ գոլեր էինք խփում նշակետից։ Դա այդքան էլ կարևոր չէ, երբ թիմը հաղթում է, սակայն երբ սկսում ես միավորներ կորցնել, ապա 11 մետրանոցի իրացումը կարող է դառնալ վճռորոշ»,- նշել է բելգիացի խաղացողը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023