Կրոսի սուր  ու կծող պատասխանը Twitter-ում հայ օգտատիրոջը

Կրոսի սուր ու կծող պատասխանը Twitter-ում հայ օգտատիրոջը

22/12/2020 - 22:34

Դեկտեմբերի 19-ին Twitter-ի հայազգի օգտատերերից Արթուր Մինասյանն իր օգտահաշվում քննադատական գրառում էր կատարել «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի մասին․

«Իրապես գերագնահատված ֆուտբոլիստ․ մեկ հանդիպման ընթացքում 200 գնդակի կասեցում, որոնցից 190-ը հետ փոխանցում և «կախած» փոխանցումներ 3-5 մետրի վրա։ Այս ամենի համար տարեկան 20 մլն եվրո՞։ Նա առաջատար չէ․ ձանձրալի է ընկեր»,- գրել է հայ օգտատերը։

Դրանից երկու օր անց՝ ամսի 21-ին, Տոնի Կրոսը պատասխանել է այդ գրառմանը․

«Ինչո՞ւ ես թերանգնահատում աշխատավարձս, Արթուր։ Մյուս ամեն ինչը, իհարկե, դու ճիշտ ես գրել։ Ուրախ տոներ»,- գրել է գերմանացի ֆուտբոլիստը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023