Կլոպ. «Ալիսոնը փրկեց Տիագոյի հետույքը»
Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Արսենալին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.
«Անչափ կարևոր 3 միավորներ էին։ Գալ Լոնդոն և հաղթել «Արսենալի» դաշտում, իրոք, հիասքանչ է։
Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն խաղը հետագայում ավելի «բացվեց»։ Մրցակիցը լավ պահեր ունեցավ, ինչի հետևանքով դժվարություններ ունեցանք։
Ցանկանում էինք ընդմիջումից հետո բեկել հանդիպման ընթացքը, սկսեցինք ավելի բարձր դիրքերում պաշտպանվել, ինչից հետո տիրեցինք նախաձեռնությունն ու ամեն ինչ փոխվեց։
Տիագոյի սխա՞լը։ Բոլորի հետ պատահում է, սակայն ավելի լավ կլիներ, եթե այն չլիներ։ Կարծում եմ` Տիագոն մեծ թեթևություն զգաց, երբ Ալիսոնը փրկեց նրա հետույքը։
«Արսենալը» կարող էր պատժել մեզ և առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Ժոտայի գոլից հետո շատ բան փոխվեց»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հավելենք, որ «Արսենալի» դեմ հանդիպման 51-րդ րոպեին` 0:0 հաշվի ժամանակ, «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան սխալ հետ փոխանցում կատարեց, ինչից հետո «զինագործների» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հայտնվեց նպաստավոր դիրքում և գնդակը փոխանցեց Մարտին Էդեգորին, սակայն վերջինիս հարվածից հետո փայլեց հյուրերի դարպասապահ Ալիսոն Բեկերը` հիանալի սեյվով փրկելով իր թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Լիվերպուլ, Մարտին-Էդեգոր, Յուրգեն-Կլոպ, Տիագո Ալկանտարա